Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները անցանելի են:
Կոտայքի մարզում «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Աբովյան-Հրազդան ճանապարհահատվածը տեղացած ձյան հետեւանքով դժվարանցանելի է: Կատարվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:





























