Միխայլովսկի հրապարակում Եվրոմայդանի բոլոր մասնակիցները դեկտեմբերի 1-ին լքել են ակցիայի իրականացման վայրն ու շարժվել Շեւչենկոյի այգի, որտեղ մեկնարկում է ընդդիմության կազմակերպած ժողովրդական վեչեն, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Միխայլովսկի հրապարակում էր գտնվում մոտ 10 հազար մարդ, որոնք շարժվել են ժողովրդական վեչեի անցկացման վայր: Կազմակերպիչների խոսքով՝ Միխայլովսկի հրապարակում հազարից ավելի մարդ չպետք է մնա:
Նշենք, որ նոր Եվրոմայդանը, որն Անկախության հրապարակում խաղաղ ցույցի կոպիտ ճնշումից հետո տարերային կերպով սկսվել էր Կիեւի Միխայլովսկի հրապարակում, խաղաղ կերպով անցկացրել է առաջին գիշերը:





























