Femen կազմակերպության ակտիվիստուհին դատապարտել է գիշերը Կիեւում Եվրոմայդանի ցրումը՝ մերկ վիաճուկում հայտնվելով Կիեւո- Պեչորյան տաճարի պարիսպների առաջ: Այդ մասին հաղորդում է ֆեմինիստուհիների պաշտոնական կայքը:
Նկարազարդված էր աղջկա ոչ միայն կուրծքը, այլ նաեւ դեմքը: Նա խորհրդանշում էր «մահվան հրեշտակ»՝ մանգաղը ձեռքին ու մռայլ ծաղկեպսակով: Femen-ն իր կայքում տեղադրված հաղորդագրության մեջ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վրա դնում «Բերկուտի» ձեռքով Մայդանում նոյեմեբերի 30-ին խաղաղ քաղաքացիների ու երեխաների ծեծի պատասխանատվությունը»:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, գիշերը, առավոտյան ժամի 4-ի սահմաններում, «Բերկուտի» ջոկատայինները շրջափակել են Կիեւի Անկախության հրապարակը, որից հետո բռնի կերպով ցրել են ցուցարարներին: Ընդ որում, ինչպես նշում են ականատեսները, ուժայինները ծեծի էին ենթարկում բոլորին անխտիր: Եվրոմայդանը ցրելու ժամանակ իրավապահները ակտիվորեն կիրառում էին մահակներ ու խլացուցիչ նռնակներ:





























