Ձմռանը կանայք ավելի հմայիչ են դառնում: Հարվարդի հետազոտողները դա բացատրում են նրանով, որ քնքշանքի եւ ջերմության ցանկությունը կախված է տարվա եղանակից` ձմռան ցրտին սիրելիի գրկում ջերմանալու ցանկությունն ավելի ուժեղ է:   Բացի դրանից, ձմռանը կանացի մարմիններն ավելի հմայիչ են դառնում տղամարդկանց համար հորմոնների տատանումների պատճառով, ասում են գիտնականները, հաղորդում է Argumenti.ru-ն:

Տարվա ընթացքում մասնագետները 114 կամավորներին առաջարկել են լուսանկարներով գնահատել կանանց սեքսուալությունը: Տղամարդիկ առաջարկված լուսանկարներն ուսոմնասիրել են  ամեն եղանակի` հմայիչ կանացի դեմքերը եւ մարմինները գնահատելու համար: Որպես արդյունք` դեմքերի գնահատումը եւ դրանց նկատմամբ վերաբերմունքը քիչ է փոխվել տարվա ընթացքում: Այլ բան էր կանացի մարմինը: Նրանք տղամարդկանց գրավում էին հատկապես դեկտեմբերին, հունվարին եւ փետրվարին: Այսինքն` ձմռանը, ցրտերի ժամանակ: