ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում որոշ բանտարկյալներ յոգայով են զբաղվում: Յոգայով տարված իրավաբան Ջիմ Ֆրիմանը մտադիր է տարածել այդ արեւելյան զբաղմունքը բանտարկյալների շրջանում: Փաստաբանը օրական պարապում է երեք բանտերում: Նա վստահ է, որ յոգան հանցագործներին կօգնի ցրվել, փոխանցում է Texas Lawyer-ը:
Ֆրիմանը յոգայի եւ մտավարժանքների հատուկ ծրագիր է մշակել հանցագործների համար: Ըստ Ֆրիմանի` այդ պարապմունքների օգնությամբ հանցագործները կարող են ավելի լավն ու բարին դառնալ, հաղորդում է Vesti.ru-ն:
Փաստաբանը նաեւ մտադիր է նվիրատվություններ կազմակերպել յոգայով զբաղվող բանտարկյալների համար: Փաստաբանն աշխատում է օրական 16 ժամ` մեկ օրում պարապմունքներ անցկացնելով մի քանի բանտերում:





























