Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները դեկտեմբերի 1-ին, ժամը 15.30-ին, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գոռ Մ.-ին եւ հրավիրել 1998 թ. ծնված Արթուր Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք նոյեմբերի 29-ին, ժամը 20.00-ին, գնացել են Սիսակյան փողոցի 4 շենքի մի բնակարան, որտեղ Գոռ Մ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածել ու ատրճանակի սպառնալիքով նույն տան բնակչուհի Լիլիթ Ս.-ից պահանջել է 100.000 դրամ, սակայն չստանալով նշված գումարը, ստուգել է ննջասենյակում գտնվող պահարանի դարակները եւ գումարը չհայտնաբերելով` հեռացել են:
Գոռ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:




























