ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Իրաքի արտգործնախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Հոշիար Զիբարին հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ փոխվարչապետ, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ։

Դեկտեմբերի 3-ին տեղի կունենան Հայաստանի եւ Իրաքի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետեւի համատեղ մամլո ասուլիս։

Նույն օրը Իրաքի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: