Ղրղըզական Օշ քաղաքում այսօր կենտրոնական հրապարակում հանրահավաք է անցկացվում՝ ի նշան ձերբակալված պատգամավոր Ահմադբեկ Կելդինբեկովի աջակցության:

Կենտրոնական հրապարակում իրավիճակը թեժանում է: Ցուցարարների վրա արդեն  չեն ազդում իրենց առաջորդների՝ հանգստություն պահպանելու կոչերը: Ներկայումս ցուցարարների թիվը հասնում է տասնհինգ հազարի ու շարունակում է աճել, փոխանցում է «Նովոստի Ղրղըզստանը»:

Ցուցարարները փորձել են հարձակում գերծել ու գրոհով վերցնել նահանգապետարանի շենքը, սակայն ՕՄՕՆ-ի ուժերը հետ մղել հարձակումը: Հարձակմանը մասնակցել է մոտ երկու հարյուր մարդ: Հաղորդվում է, որ նրանք շենքի ուղղությամբ քարեր ու շշեր են նետել:

Հիշեցնենք, որ Ահմատբեկ Կելդիբեկովը ձերբակալվել է նոյեմբերի քսանին՝ կաշառք վերցնելու ու պաշտոնական դիրքի չարաշհման համար: Նշենք, որ ձերբակալվածի կողմնակիցները՝ «Աթա Ժուրտ» կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաեւ դրա առաջնորդը ավելի վաղ դատապարտվել էին ապստամբության չստացված փորձի համար: