Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարները յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն, շարունակում են ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նոյեմբեր ամսվա ամփոփ տվյալներով՝ Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 2118 հեռախոսազանգ: Մայրաքաղաքի բնակիչների կողմից քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում բարձրացված 415 հարց համապատասխան ընթացք է ստացել:
Նշված ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 275 հեռախոսազանգ: Բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ են տրվել:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 103 հեռախոսազանգերով ներկայացված հարցերն անմիջապես ընթացք են ստացել եւ կարգավորվել:





























