Ոստիկանության Չարենցավանի բաժնում նոյեմբերի 30-ին, ժամը 17.50-ին, հաղորդում է ստացվել, որ հարձակվել են Կարենիս գյուղից մի բնակչի տան վրա:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում,  1959 թ. ծնված Յուրիկ Ս.-ին  հայրական տանը, վիճաբանության ժամանակ, ծեծի է ենթարկել հորաքրոջ որդին` 1956 թ. ծնված Սարգիս Մ.-ն` ծնոտի մասում պատճառելով  մարմնական վնասվածք:

Յուրիկ Ս.-ից ընդունվել է հաղորդում եւ տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: