Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հացադուլ հայտարարած 2 դատապարտյալներ, ովքեր դժգոհում էին իրենց քրեական գործից, դադարեցրել են հացադուլը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ նրանք հացադուլը դադարեցրել են բացատրական աշխատանքների արդյունքում եւ առողջական վիճակը նորմալ է: Դատապարտյալների հացադուլը տեւել է 5 օր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2 դատապարտյալ են հացադուլի մեջ: Գոռ Ղլեչյանը նշել էր, որ առանց նրանց համաձայնության չի կարող բացահայտել նրանց ինքնությունը: Դատապարտյալները դժգոհում են իրենց քրեական գործից: «Նրանք առանձին խցերում են եւ բժիշկների մշտական հսկողության տակ»,- ասել էր Գոռ Ղլեչյանը եւ ավելացրեց, որ նրանց հետ բացատրական աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:





























