Change.org կայքում սկսվել է ստորագրահավաք՝ Brit Awards մրցանակը ձիուն շնորհելու: Կենդանին աքացի է տվել բրիտանացի ռեփեր Դեպպիի դեմքին:

Ռեփերի ու նրան ձիու մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին: Նա մտադիր է եղել ձի քշել, սակայն վայր է ընկել ու կենդանին կոխկռտել է նրա դեմքը:

Նոյեմբերի 30-ին Դեպպին Twitter-ում լուսանկար է հրապարակել՝ վիրակապած քթով: Լուսանկարում երեւում է նաեւ ձին, որի պատճառով նա վնասվել է:

Change.org-ի հիմնադիրը կարծում է, որ կենդանուն պետք է պարգեւատրել հասարակությանն օգտակար լինելու համար: Կազմակերպիչները հույս են հայտնել, որ օրերից մեկ օր այծը կհարվածի Մայլի Սայրուսին կամ մի խումբ կարապներ կհարձակվեն One Direction-ի վրա, գրում է «Lenta.Ru»-ն: