Դեկտեմբերի 2-ին Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված՝ ընդդեմ Մաքսային միության բողոքի երթի երեսուն ակտիվիստներին քիչ առաջ ազատ են արձակել։
Առայժմ, սակայն, Ոստիկանության Քանաքեռ – Զեյթունի բաժնում մոտ 20 ակտիվիստ կա, որոնք բերման էին ենթարկվել ավելի ուշ՝ Բաղրամյան պողոտայից։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ բերման ենթարկվածների թվում են Հայկ Բալայանը, Վահե Մելքոնյանը, Արտյուշ Սարգսյանը, Պետրոս Բաղրամյանը, Տիգրան Հակոբյանը, Նարե Սահակյանը, Վահագն Ալեքսանյանը, Դավիթ Խոսրովյանը, Արմեն Հովհաննիսյանը։ Բերման ենթարկվածներից մեկը թղթակցին պատմել է, որ իրենք քայլում էին Բաղրամյան փողոցով, երբ իրենց են մոտեցել մի քանի ոստիկաններ եւ բռնի ուժով տեղափոխել ոստիկանություն:





























