Սթիվեն անունով երիտասարդը որոշել էր կյանքին ինքնասպանությամբ վերջ դնել՝ ամբողջ գործընթացը ուեբ-տեսախցիկով հեռարձակելով: Նա իր որոշման մասին հայտարարել է 4chain.com անանուն ինտերնետ-ռեսուրսում:
Մի քանի րոպեում հավաքվել այդ ռեսուրսում մինեւնույն տեսագրությունը դիտողների առավելագույն քանակություն՝ երկու հարյուր հոգի: Երիտասարդը բազմաթիվ դեղահաբեր է ընդունել՝ օղիով, իր սենյակի մի անկյունում կրակ է վառել ու մտել մահճակալի տակ:
Երբ սենյակը լի է եղել ծուխով, երիտասարդը հաղորդագրություններ է գրել հետեւյալ հեչթեգերով՝ #եսմահացելեմ, #օաստվածիմեսայրվումեմ, #վերջսեկելէ:
Ինչ վերաբերում է օնլայն դիտողներին, ապա նրանք քաջալերել են երիտասարդին ավելի շատ գրառումներ կատարել: Նրանցից մեկն էլ անգամ առաջարկել է սքրիշոթ անել ու այդ նկարը որպես screen-saver օգտագործել, քանի որ դա արտասովոր է, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Տեսախցիկը ֆիքսել է նաեւ հրշեջներին, որոնք Սթիվենին դուրս են բերել մահճակալի տակից ու դուրս բերել սենյակից: Արկածախնդրի վիճակի մասին տեղեկություններ չկան:





























