Երեւանի կենտրոնում երթեւեկությունը շարունակում է մնալ կաթվածահար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան պետական այցի պատճառով այսօր վաղ առավոտվանից փակ էին Երեւանի կենտրոնական փողոցները, սակայն դրանց բացվելուց հետո էլ քաղաքի երթեւեկությունը ուշքի չի գալիս։ Այս պահի դրությամբ փակ է միայն Բաղրամյան փողոցի մի մասը, որտեռղ այժմ շարունակվում է Պուտինի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Այդ տարածքում մեքենաները երթեւեկում են Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցներով, որոնք եւս խցանված են։

































