Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե հեղափոխություն են հիշեցնում, այլ ջարդ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետա բանակցությունների արդյունքների հիման վրա:
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ավելի շատ հիշեցնում են ջարդ, քան հեղափոխություն: Կարծում եմ, սա քիչ է առնչվում Եվրամիության հետ Ուկրաինայի փոխհարաբերությունների հետ»,,- հայտնել է ՌԴ նախագահը:
Պուտինի կարծիքով՝ Ուկրաինայում այս պահին տեղի ունեցող իրադարձությունները նախապատրաստվում էին այդ երկրում նախագահական ընտրություններին ընդառաջ:
Հիշեցենք, որ նոյեմբերի 30-ին Կիեւում «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման ջոկատայինները ուժով ցրել են Անկախության Մայդանի բողոքի ակցիան:





























