Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի թիվ 31/5 հասցեում, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, գազի հաշվիչից արտահոսք է տեղի ունեցել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը արտահոսքը դադարեցվել է գազի վթարայաին ծառայության աշխատակիցների կողմից:

Պարզվել է որ Մուսայելյան փողոցի թիվ 81/5 հասցեում՝ «Լեգեն» կահույքի սրահում, գազի հաշվիչից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. տուժածներ չկան: