«Իրավունք» թերթը գրում է. «Տեւական ժամանակ չեն դադարում այն խոսակցությունները, որ «Էյր Արմենիա ընկերությունը, որը վերջերս մուտք գործեց ավիացիոն ուղեւորափոխադրումների հայաստանյան շուկա, փորձում էր լինել մեր երկրի նոր ազգային ավիափոխադրողը, ինչն այդպես էլ չի հաջողվում։
Եվ քանի որ այս ընկերության համասեփականատերն է ԱԺ պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը՝Վահան Հարությունյանը, իսկ Դ. Հարությունյանն էլ համարվում է նրա «տանիքը», նշված խոսակցությունների իսկությունը փորձեցինք պարզել պատգամավորից, սակայն Դավիթ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Վահան Հարությունյանը համասեփականատերն է մի ընկերության, որը զբաղվում է ավիափոխադրումներով։ Այդ առումով որեւէ այլ հարցի ես պատասանել չեմ կարող։ Ճիշտ կլինի այդ հարցն անձամբ Վահան Հարությունյանին տաք»»,- մեջբերում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























