«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստատին Զատուլինի հետ։ Հատված հարցազրույցից.
Շատ է խոսվում Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշումների մասին, խոսքն առաջին հերթին հենց գազի գնի թանկացման մասին է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
Ի՞նչ է ճնշումը։ Եթե դուք ասում եք ձեր տեսակետը, ընդ որում, չմտնելով ներքին գործերի մեջ, չփորձելով ապակայունացնել իրավիճակը, որն անում է ԵՄ-ն, ձեզ մոտ կասկածներ երեւի չկան, որ ԵՄ-ն մինչեւ հիմա մինչեւ ականջները մտել է Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնելու մեջ։ Իմ տվյալներով՝ նրանց պատգամավորներն են ելույթ ունենում, նրանց ներկայացուցիչները Վիլնյուսի ժամանակ ուղիղ տեքստով ասում էին՝ հիմա ոչինչ չեն ստորագրում, բայց կստորագրեն, երբ կփոխվի Ուկրաինայի իշխանությունը եւ նախագահը։ Դա ի՞նչ է։ Մենք երբեւէ մեզ այդպես պահե՞լ ենք։ Երբեք չենք պահել։ Ինչ վերաբերում է ճնշումներին, ոչ մի ճնշում էլ պետք չէ։ Մեզ պետք չէ որեւէ ճնշում գործադրել, ուղղակի մենք առաջարկ ենք արել Ուկրաինային, որ ՄՄ մտնելու դեպքում կսկսի ստանալ գազ, ինչպես ՄՄ մյուս անդամները՝ զեղչով։
Ես Հայաստանի վրա գործադրված ճնշումների մասին եմ խոսում։
Դուք գալիս եք Երեւանի բաց շուկա, ձեզ ասում են՝ սա վաճառվում է 10 դրամով, դուք ասում եք՝ գիտեք, սա ճնշում է, ես 5-ով եմ ուզում։ Ի՞նչ հարց է՝ ճնշում, ճնշում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























