Թաիլանդում ընդդիմադիրները մտել են Բանգկոկի ոստիկանության շտաբի ու Կառավարության տան տարածք: Հակակառավարական շարժման առաջնորդներից մեկը հայտարարել է իշխանությունների հանդեպ ընդդիմության հաղթանակի մասին. «Երկարատեւ ցույցերից ու մարտերից հետո հաղթանակը մերն է»:

Ընդդիմադիրները նաեւ անարգել մուտք են գործել ոստիկանության մայրաքաղաքային վարչության տարածք, որը դեռեւս մեկ օր առաջ փորձում էին գրոհով վերցնել: Քաղաքային ոստիկանության ղեկավարը առաջարկել է ցուցարարներին մնալ շենքի տարածքում որքան կցանկանան, սակայն նախազգուշացրել է բռնության կիրառման անթույլատրելիության մասին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Կառավարության տան դռները բացվել են հենց երկրի վարչապետ Յինգլակ Չինավաթի հրամանով՝ արյուն թափելուց խուսափելու: Դեկտեմբերի երկուսին այդ կաեւորպետական կառույցի գրոհի ժամանակ տուժել էր 119 մարդ: Ինչպես ոստիկանությունն է ենթադրում, ցուցարարների ուղղությամբ իրավապահները չեն կրակել: Նրանք զինված են եղել միայն ռետինե մահակներով, արցունքաբեր գազով եւ ռետինե փամփուշտներով զենքերով, իսկ սադրիչները փորձել են սրել առանց այդ էլ բարդ իրավիճակը:

Թաիլանդի պաշտոնական իշխանությունները խոստովանում են ստեղծված իրավիճակում իրենց պարտությունը: Վարչապետը շարունակում է կատարել իր պարտականությունները: