Էջմիածին-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին, դեկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել Վեկտրա» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























