Սիրիական Մաալուլա բնակավայրի հունական ուղղափառ մենաստանի 12 միանձնուհիների առեւանգել են սիրիացի զինյալները:
Մենաստանի վրա հարձակումն իրականացվել է դեկտեմբերի 2-ին՝ կառավարական զորքերի՝ Մաալուլայի վրա հարձակվելիս: Երկու օր շարունակ Մաալուլան կառավարական զորքերի ու ապստամբների միջեւ կատաղի մարտադաշտ էր: Հիշեցնենք, որ այսպես կոչված սիրիական ազատ բանակի շարքերում շատ են «Ալ-Կաիդայի» հետ կապված «Ջաբհատ-ալ-Նուսրա» խմբավորման զինյալները:
Վերջին տվյալների համաձան՝ զինյալները միանձնուհիների հետ միասին շարժվում են Յաբրուդա քաղաքի ուղղությամբ, որը Դամասկոսից ութսուն կիլոմետր հեռավորության վրա է, հաղորդում է AsiaNews-ը:
Սիրիայի իշխանությունները ցավակցել են մենաստանին ու հարձակման համար պատասխանատվությունը բարդել ծայրահեղական գրոհայինների վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի սոցիալական հարցերով նախարար Քինդա Ալ-Շամմաթը, հաղորդում է Սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը:





























