Նոյեմբերին Ադրբեջանը մոտ 960 անգամ խախտել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ հրադադարի ռեժիմը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ խախտումների մեծ մասը տեղի է ունեցել ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

Հակառակորդն ընդհանուր առմամբ 165 անգամ կիրառել է դիպուկահարային սպառազինություն, ավելի քան 16 անգամ՝ խոշոր տրամաչափի դիպուկահարային սպառազինություն, վեց անգամ՝ խոշոր տրամաչափի նռնականատեր: Զոհեր ու վիրավորներ չկան:

Նշենք, որ ադրբեջանական ԶՈւ «թիրախների» թվում նաեւ քաղաքացիական օբյեկտներ են, ճանապարհներ, տրանսպորտ: Հայկական կողմը, որպես կանոն, զերծ է մնացել պատասխան գործողություններից: