Երեւանն ու Բաղդադը սատարում են Սիրիայի հարցերով «Ժնեւ-2» կոնֆերանսի անցկացումը: Այս մասին այսօր Երեւանում իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իարքի ԱԳ նախարար Հոշիար Զեբարին: Նա ընդգծել է, որ սիրիական կարգավորման վերաբերյալ Հայաստանի ու Իրաքի մոտեցումները համընկնում են: «Հակամարտությունը կարող են կարգավորել միայն իրենք սիրիացիները»,-հայտարարել է Զեբարին:

Նրա տեղեկություններով՝ թե սիրիական իշխանությունները, թե ապստամբները պատրաստ են մասնակցել այդ կոնֆերանսին:

«Իհարկե, մասնակցել կարող են ընդդիմության ոչ բոլոր խմբերը, սակայն հիմնական խումբը ներկա է լինելու»,-հավելել է նախարարը:

Սիրիական հարցը, որպես սահմանակից երկրի, շատ կարեւոր է Իրաքի համար, հավելել է նա. «Չէ՞ որ սիրիական հակամարտությունը ուղղակիորեն սպառնում է մեր անվտանգությանը»: