Ուկրաինայի Գերագույն Ռադան չի կարողացել կասեցնել Նիկոլայ Ազարովի գլխավորած կառավարության աշխատանքը:
Կառավարությանն իր անվստահությունն է հայտնել 186 պատգամավոր, մինչդեռ պահանջվող ձայների նվազագույն քանակը 226 է : Իշխող կուսակցության եւ ոչ մի պատգամավոր կողմ չի քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելուն, «Բատկիվշչինայից» դեմ է քվեարկել 90 պատգամավոր, «ՈւԴԱՐ»-ից՝ 42, «Սվոբոդայից»՝ 36: Այդ նախաձեռնությանը կողմ է քվեարկել նաեւ տասնյոթ անկուսակցական պատգամավոր: Նախագծին չեն աջակցել նաեւ կոմունիստները:
Մինչդեռ ՈւՆԻԱՆ-ը ընդգծում է, որ ավելի վաղ կումունիստների ղեկավարը խորհրդարանական ամբիոնից հայտարարել էր, որ կառավարությունը պետք է հրաժարական տա:





























