Մոսկվայի Մեշչանյան դատարանը Մեծ թատրոնի նախկին մենակատար Պավել Դմիտրիչենկոյին 6 տարվա տաժանակրության է դատապարտել՝ բալետի թատերախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակում կազմակերպելու համար:

Եւս երկու դատապարտյալի՝ Յուրի Զարուցկիին եւ Անդրեյ Լիպատովին, դատարանը մեղավոր է ճանաչել: Որպես  հանցագործության կատարող՝ Յուրի Զարուցկին դատապարտվել է տասը տարվա տաժանակրության, Անդրեյ Լիպատովը՝ չորս տարվա ազատազրկման:

Դատարանը նաեւ լիովին բավարարել է Սերգեյ Ֆիլինի՝ փոխհատուցման վերաբերյալ հայցը: Դատապարտյալները Սերգեյ  Ֆիլինին պետք է վճարեն 3,5 միլիոն ռուբլու փոխհատուցում: