Թուրքիայի Քըրշեհիր քաղաքում ոստիկանությունը մարմանավաճառության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել է Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիների։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Քըրշեհիր ոստիկանները, հաղորդագրություն ստանալով մարմնավաճառների գործունեության մասին, հետաքննություն են սկսել եւ «աշխատանքի վայրում» ձերբակալել Ադրբեջանի քաղաքացի Ա.Ա.-ին եւ Հայաստանի քաղաքացի Է.Հ.-ին, ինչպես նաեւ նրանց համար միջնորդություններ իրականացնող Դուրսուն Յ.-ին։
Ոստիկանությունում իրականացված համապատասխան գործընթացից հետո ադրբեջանցի եւ հայաստանցի կանանց արտաքսել են Թուրքիայից։




























