Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 3-ին, ժամը 20.40-ին տեղեկություն է ստացել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին ուժեղ քամու հետեւանքով 2 ծառ շրջվել եւ փակել են ճանապարհի երթեւեկելի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները շրջված ծառերը մասնատել եւ հեռացրել են ավտոճանապարհից:

Իսկ դեկտեմբերի 3-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ուժեղ քամուց պոկվել է մոտակա չգործող բենզալցակայանի տանիքը եւ ընկել ավտոճանապարհին: Դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ քամու հետեւանքով պոկվել եւ ճանապարհի երթեւեկելի հատված է ընկել Մ. Հ.-ին պատկանող կահույքի պահեստի տանիքը՝ ամբողջությամբ (200 քմ): Հրշեջ-փրկարարները պահեստի աշխատակիցների հետ միասին պոկված տանիքը հեռացրել են ճանապարհից: