ՌԴ Սմոլենսկի մարզի սեփական տներից մեկի բակում ծնողները 5-ամյա դստերը մահացած են գտել: Նա ծառից կախված է եղել: Տվյալ փաստի առթիվ շրջանում ստուգում է անցկացվում:
Նախնական պարզվել է, որ 3-5 տարեկան երեք աղջնակներ բակում զբոսնելիս են եղել, մեծերից ոչ ոք նրանց մոտ չի եղել: Երեխաներից տարիքով ավագը բարձրացել է խնձորի ծառը եւ, չկարողանալով իրեն պահել, ցած է ընկել: Երեխայի շարֆն ընկնելիս կառչել է ծառի ճյուղից, գրում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Երեխան շնչահեղձ է եղել: Ծնողները չեն կարողացել օգնել, քանի որ ներսում են գտնվել՝ պատահածից անտեղյակ: Քննիչները ճշտում են դեպքի հանգամանքները: Ծնողների նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել՝ մահվան հանգեցրած անզգուշության եւ ծնողական պարտքը պատշաճ կերպով չկատարելու համար:
Ժամանակին ամերիկացի հայտնի պարուհի Այսեդորա Դունկանն էլ Նիցցայում ողբերգական նույն ճակատագրին էր արժանացել. շարֆի ծայրն ընկել էր ընթացքի մեջ գտնվող իր ավտոմեքենայի անիվի տակ եւ խեղդել նրան:





























