Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Բարիշեւո գյուղում քրեական գործ է հարուցվել՝ 63-ամյա կնոջ սպանության գործով; Նրա մարմինը հայտնաբերել էր նրա կենակիցը՝ լոգասենյակում:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կնոջ 23-ամյա թոռը նրա մոտ է եկել՝ տատի խնդրանքով: Տիկնոջ կենակիցը պատմել է, որ ամենայն ավանականությամբ, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել այն պատճառով, որ կինը բարոյախոսություն է կարդացել թոռանը: Տղամարդը ձեռքերով ու արդուկով հարվածել է կնոջը, հետո տեղավորել նրան լոգարանում ու բաց թողել ջուրը: Կինը վախճանվել է խեղդվելու արդյունքում, հաղորդում է Նովոսիբրիսկի հարցերով ՔԿ ԳՎ-ն:

Հետաքննության տեղեկություններով՝ սպանությունից հետո կասկածյալը մաքրել է իր մատնահետքերը տան առարկաներից, վերցրել է տիկնոջ դրամապանակն ու գնացել իր տուն, որտեղ հագուստն այրել է վառարանում: Տատիկի մահվան լուրը ստանալով՝ «թոռը սգալու» իմիտացիա է արել:

Հարցաքննության ընթացքում կասկածյալը խոստովանել է, որ սպանության հանցակիցն է: