Դեկտեմբերի 6-ին, ժամը 5-ին ԱԻՄ նախագահ Պարույր Հայարիկյանը Ազատության Հարպարկակում հանրահավաք է անցկացնելու:  Այս մասին  այսօր դեկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց  ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ այդ հանրահավաքը բաց հանրահավաք է եւ հարցերի հրապարակային քննարկում է լինելու: «Նախորդ անգամ ահավոր էր եղանակը, կարծես մեզ  փորձության ենթարկեց  եւ խոսելու համար տրամադրված այլ կուսակցությունների ներկայացուցիչներ եւ այլ քաղաքական դեմքեր նպատակահարմար չգտան խոսել, եւ հրապարակային քննարկումը  չկայացավ: Բայց այս անգամ հրապարակային քննարկում ենք կազմակերպում եւ, Տիրոջ կամքով, եղանակը ավելի բարենպաստ կլինի»,- ասաց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց , որ հրավիրվում են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր կարող են նաեւ իրենց համար խորթ տեսակետներ հայտնել:

Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ այդ հանրահավաքը իրենց եւս մեկ հնարավորություն կտա սահմանազատվելու այսօրվա ազգադավ քաղաքականությունից: «Եվ մեր երեխաներին թողնել այնպիսի զգացողություն, որ մենք այդ ամենի հետ կապ չունենք, այլ Ռուսաստանի ԿԿԲ-ին ծախված գեներալ ստրուկների եւ ճորտերի դիրքորշումն է»,- ավելացրեց ԱԻՄ նախագահը;