Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում վաղը՝ դեկտեմբերի 5-ին, կկայանա Գործադիր մարմնի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նրա կարծիքով՝ նիստին կքննարկվի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցը, դրա արդյունքները: Դրանից բացի՝ ՀՀԿ ԳՄ նիստին կքննարկեն ինչպես ներկուսակցական, ներքաղաքական, այնպես էլ արտաքին  քաղաքականության վերաբերող հարցեր:

Ռուբեն Թադեւոսյանը նշեց, որ դեռ մինչեւ տարեվերջ ՀՀԿ-ն նիստեր քանի, իսկ թե քանի անգամ, կախված է նախագահի զբաղվածությունից, առաջադրվող հարցերից: Չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ նաեւ Խորհրդի նիստ հրավիրվի: