Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Սլովակիայի Հանրապետություն:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա Սլովակիայի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Դուշան Չապլովիչի եւ Սլովակիայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ժարոմիր Պաստորեկի հետ: Պատվիրակությունը կայցելի  նաեւ Բրատիսլավայի  Կոմենսկու անվան պետական ն եւ Սլովակիայի գյուղատնտեսական համալսարաններ: