Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամաններով` ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արթուր Ղամբարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:

ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի պետ է նշանակվել արդարադատության երրորդ դասի խորհրդական  Թամարա Շաքարյանը: