Հայ հասարակությունում չի կարող հակասություն լինել այն մակարդակում, ինչ Ուկրաինայում: Այս մասին դեկտեմբերի չորսին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած երթին՝ նվիրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ու Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելուն:
«Ինչպես երկար տարիների ընթացքում, այնպես էլ հիմա, Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Կովկասից: Իրականում Ռուսաստանը չի կարողանա պահպանել հենց իր կայունությունը, եթե հեռանա Կովկասից: Որքան էլ որ մենք խոսենք այն մասին, թե ինչ կարող է տալ մեզ Եվրոպան, վերջինս ինքն էլ հասկանում է, որ Հայաստանի համար, դաշնակցի առումով, չի կարող փոխարինել Ռուսաստանին»,-ընդգծել է Ալավերդյանը: Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանը պետք է օգտվի բարենպաստ իրավիճակից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ուղեկցվել է բողոքի ակցիաներով:





























