Հայաստանի Եվրասիական ընտեգրումը պետք է ավելի արդյունավետ դարձնի Ռուսաստանից նավթամթերքի մատակարարումը ՌՈւՍԱԼ-ի դուստր ընկերությանը՝ Երեւանի ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղի գործարանին: Այս մասին NEWS.am-ին է հաղորդել ՌՈւՍԱԼ-ի փաթեթավորման բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Գորյաչեւը: «Հուսով ենք, որ փայլաթիթեզի արտադրման համար մի շարք նյութերի հարցում Հայաստանի՝ ՄՄ-ին անդամալցելու դեպքում գնանկում կգրանցվի ու կվերացվեն Ռուսաստանից նավթամթերքի ներմուծման համար նախատեսված տուրքերը»,-հայտարարել է Գորյաչեւը:
ԱՐՄԵՆԱԼ գործարանը Երեւանում ստեղծվել է 2000թ մայիսին՝ Քանաքեռի ալյումինային գործարանի հիմքի վրա եւ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողն է: 2013-ի 9 ամիսների ընթացքում ԱՐՄԵՆԱԼ-ը արտադրել է 20 464,7 տոննա ալյումինային փայլաթիթեղ, ինչը 4.7 տոկոսով ավել է՝նախորդ տարվա նույն ժամանակվա համեմատ:




























