«168 ժամ» թերթը գրում է. ««Ես կարծում եմ՝ շնորհավորել եմ, եւ դուք դա գիտեք»,- ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Գեւորգ Կոստանյանի նշանակումը գլխավոր դատախազի պաշտոնում, րագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, միասնական քննչական մարմնի իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ ավելացնելով. «Գիտեք՝ պետական ապարատում ամեն ոք, ամեն մի պաշտոնատար անձ ունի իր գործառույթների շրջանակը եւ իրականացնում է գործառույթների շրջանակը՝ ելնելով իր մոտեցումներից»:
Գեւորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո դատախազությունից բազմաթիվ պաշտոնյաներ սեփական դիմումի համաձայն ազատվեցին, Գեւորգ Կոստանյանը նոր նշանակումներ կատարեց դատախազության համակարգում: Հարցին՝ արդյոք դատախազությունից դուրս մնացած կադրերը աշխատանքի կանցնեն նոր ստեղծվող միասնական քննչական ծառայությունում, եթե Աղվան Հովսեփյանը նշանակվի քննչական միասնական մարմնի ղեկավար, վերջինս պատասխանել է. «Հայ ժողովուրդ մի ասացվածք ունի. ձուկը ծովում՝ բազար չանենք»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























