«Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ դեկտեմբերի 3-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքում։ «49-ամյա Սաթենիկը պարանով կախվել է իր տան պատուհանի փեղկից։ Երեկ փորձեցինք Սաթենիկի հարեւաններից պարզել, թե ինչը կարող էր կնոջը նման քայլի դրդել։ Մեր զրուցակիցները հիմնականում նշեցին, որ կինն առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Ոմանք էլ ասացին, թե նա հոգեկան խնդիրներ է ունեցել։ Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից միայն հայտնեցին,որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























