«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի նիստը դպրոցական դաս էր հիշեցնում։ Հնչել էր զանգը, բայց դասատուին ոչ մի կերպ չէր հաջողվում աշակերտներին կարգի հրավիրել։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հնդկաստան է մեկնել պաշտանական այցով, եւ նիստում նախագահող Հերմինե Նաղդալյանը փորձում էր շատ ավելի խստապահանջ լինել եւ «բռի» մեջ հավաքել ազգընտիրներին, ինչը նրան ոչ մի կերպ չէր հաջողվում։
Նշենք, որ մինչ նիստի սկսվելը պատգամավորներին ոչ մի կերպ չէր հաջողվում տեխնիկական պատճառներով գրանցվել։ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը առաջարկեց անցկացնել փակ գաղտնի քվեարկություն, քանի որ կասկածում է, որ տեխնիկական խնդիրները պատահական են առաջացել։ Տեխնիկական խնդիրները հարթվեցին, բայց Հերմինե Նաղդալյանի համար գերխնդիր մնաց ընդդիմադիր պատգամավորներին արտահայտվելու իրավունքից զրկելը...»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























