«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը մոտ 30 հազար դոլար է հատկացրել «Փիարտ» ընկերությանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Что? Где? Когда?» հաղորդման արտոնագիրը ձեռք բերելու համար։ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղեց, թե ինչու՞ հաղորդումը հայերեն չի հեռաձակվում։ Ի պատասխան կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանը ասաց. «Պատկերացրեք տարբեր երկրների հաղթողները մասնակցում են միջազգային լիգային, եւ այդ լիգայի աշխատանքային լեզուն ռուսերենն է...»։ «ՈՒԵՖԱ-ի աշխատանքային լեզուն էլ ֆրանսերենն է, ի՞նչ է, Ռուբեն Հայրապետյանը ֆրանսերենի մեծ մասնագե՞տ է։ Ի՞նչ կապ ունի  միջազգային լիգան ինչ լեզու է օգտագործում»,- հակադարձեց Ալեքսանդր Արզումանյանը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում