Կիեւում կառավարության շենքի դիմաց հանրահավաք է սկսվում: Ակտիվիստները Անկախության հրապարակից նախապես ուղեւորվել էին նախատեսված վայր:
Մոտ 500 մարդ խմբվել է կառավարության շենքի մոտ: Նրանք մտադիր են մինչեւ օրվա վերջ Լյութերական փողոցի կողմից արգելափակել շենքը: Այնտեղ ողջ գիշեր հերթապահել են բերկուտցիները, շրջակա շենքերի մուտքերն արգելափակված են բեռնատարներով եւ ավտոբուսներով, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:
Բացի այդ, Եվրոմայդանի մասնակիցները մտադիր են արգելափակել նաեւ նախագահականի շենքը, այժմ նրանց ճանապարհը կտրել են ՆԳՆ ներքին զորքերի 50 մարտիկներ:





























