Գյումրիի շտապօգնության կայանի բժշկին ծեծելով մահվան հասցրած դատապարտյալ, 30-ամյա Արտակ Կարապետյանը, ով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, 30-րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

Խոսելով  դատապարտյալի առողջական վիճակի մասին՝ նա նշեց, թե որքան հացադուլը շարունակվում է այնքան նրա  առողջական վիճակը  վատանում է եւ նա թուլանում է: Սակայն նշեց, որ ուշագնացություններ դեռ չեն եղել: «Արտակ Կարապետյանը գտնվում է  բժիշկների մշտական հսկողության տակ, սոցաշխատողները նրա հետ աշխատանքներ են տանում, որ հացադուլը դադարեցնի, սակայն նա դեռ չի համաձայնվում»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը:  Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանը հայտարարել էր , որ չի դադարեցնի հացադուլը մինչեւ Հայաստանի գլխավոր դատախազությունից չստանա իր դիմումի պատասխանը, որով պահանջում է վերանայել իր գործը: