Դեռեւս մեկ ամիս առաջ տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հեղինակը ներկայացել է ոստիկանություն:

Ոստիկանության Մարտունու բաժնում, նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին 45-ամյա Արմեն Թորոսյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մասին:

Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.35-ին, քննչական բաժանմունք է ներկայացել 38-ամյա Արման Հ.-ն եւ հայտնել է, որ նոյեմբերի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես Բենց ML-350» մակնիշի ավտոմեքենայով Վարդաձոր գյուղի մոտ վրաերթի է ենթարկել անծանոթ քաղաքացու եւ համոզվելով, որ մահացել է` դիմել է փախուստի:

Կատարվում է քննություն: