Կիեւում «Ուկրաինա» արվեստների ազգային պալատում մեկնարկել է «Միավորենք Ուկրաինան» խորագրով համազգային կլոր սեղանը, որին ներկա են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, վարչապետ Նիկոլայ Ազարովը, Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը, կառավարության անդամներ, նախկին նախագահներ Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն, Լեոնիդ Կրավչուկը, Ռեգիոնների կուսակցության եւ Ուկրաինայի կոմկուսի խմբակցությունների ղեկավարները, տարբեր կրոնական համայքների ներկայացուցիչներ:
Ընդդիմության կողմից դեռ ոչ մեկը չի ներկայացել հանդիպմանը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Հիշեցնենք, որ ընդդիմության առաջնորդները Մայդանում հայտարարել են, որ մտադիր են մասնակցել այդ կլոր սեղանին միայն այն դեպքում, երբ ցուցարարները իշխանության հետ կլոր սեղանի մասնակցելու մանդատ տա իրենց:





























