Անհետ կորած կնոջ դիակը հայտնաբերվել է իր տան լոգարանում:
Դեռեւս դեկտեմբերի 9-ին ոստիկանությունում ահազանգ էր հնչել, որ Կումայրու 58-ամյա բնակչուհին տանից դուրս է եկել ու չի վերադարձել: Դեկտեմբերի 9-ից մինչեւ օրս պատկան մարմինները փնտրում էին կորած տիկնոջը, իսկ այսօր՝ դեկտեմբերի 13-ի գիշերը նրա դին հայտնաբերել են իր տան բակում գտնվող լոգարանում:
Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ըստ նախնական վարկածի, կինը լոգարանում հանկարծամահ է եղել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ կատարվում է քննություն:





























