Բրազիլական Ռիո-դե-Ժանեյրո նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել է 133-ի, փրկարարները դեռ փնտրում են տասնյակ անհետ կորածների, հաղորդում է Reuters գործակալությունը:
Տեղական իշխանությունները կարծում են, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել:
Հիշեցնենք, որ հորդառատ անձրեւը շարունակվում է արդեն չորրորդ օրը: Օդերեւութաբանների տվյալներով, նախօրեին եկած տեղումների ծավալը ռեկորդային է վերջին 44 տարվա ընթացքում:
Ռիո-դե-Ժանեյրոյում մոտ 180 սողանք է գրանցվել, հարյուրավոր մարդիկ զոհվել կամ վնասվածքներ են ստացել ցեխի եւ քարերի հետ խառնված ջրի պատճառով: Քաղաքում տասնյակ թաղամասեր ջրի տակ են անցել, հունից դուրս է եկել Մարականա գետը:




























