Վրաստանի վարչապետ Իռակլի Գարիբաշվիլին դեկտեմբերի 13-ին ներկայացրել է ինը նոր պետական պաշտոնյաների՝ նահանգապետերի, որոնց նշանակել է կառավարությունը:
Մասնավորապես, Սամցխե-Ջավախքի նահանգապետ է նշանակել Ակակա Մաչուտիձեն, ով վրացի վարչապետի խոսքով՝միջազգային տնտեսության ոլորտի մասնագետ է եւ իրավապահ ու ֆինանսական մարմիններում աշխատելու նշանակալի փորձ ունի: «Նա հայրենասեր է ու լավ մենեջեր»,-եզրափակել է Գարիբաշվիլին:
Նշենք, որ Սամցխե-Ջավախքի նախկին նահանգապետ Իվանե Ցիկալուրին հրաժարական է տվել նախագահական ընտրությունների հաջորդ օրն իսկ: Նոյեմբերի 15-ից նրա պաշտոնը զբաղեցրել էր իր տեղակալ Հարություն Հովհաննիսյանը:





























