ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը նախապատրաստվել էր ազգային շահերը ոտնահարելով: ԱՅս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ «Միավորենք Ուկրաինան» համազգային կլոր սեղանի նիստի ժամանակ:

Նախագահի խոսքով՝ դրա մշակման համար պատասխանատուները կհեռացվեն աշխատանքից, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:

Նախագահի խոսքով՝ ինքը հասկանում է հասարակության քննադատությունը, որը կողմ է եվրաինտեգրմանը: Նա միեւնույն ժամանակ հավելել է, որ երկիրը չի հրաժարվել ու մտադիր էլ չէ հրաժարվել եվրոպական ինտեգրումից:

Հիշեցնենք, որ այսօր Կիեւի «Ուկրաինա» պալատում անցկացվում է «Միավորենք Ուկրաինան» համազգային կլոր սեղան: