Հայաստանի սահմանադրական դատարանում դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասներորդ նիստը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:

«Ընտրական համակարգին ներկայացվող սահմանադրական պահանջները» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:

Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել են վերոնշյալ հիմնախնդրի  հայեցակարգային մոտեցումները:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ-ի դեկտեմբերի 20-ին: