Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ընդդիմությանը խոստացել է որոշում կայացնել իր պաշտոնավարության կապակցությամբ:
«Բակիվշչինայի» քաղխորհրդի նախագահ Արսենի Յացենյուկը ճգնաժամի համար մեղադրել է երկրի վարչապետ Ազարովին:
«Երկրի ճգնաժամի համար հիմնականում Ձեր՝ պաշտոնում մնալն է, փոխանակ խորհրդարան գաք ու հայտարարեք Ձեր հրաժարականի մասին ու խոստովանեք, որ մեղավոր եք, պատասխանատու եք ճգնաժամի համար ու հեռանում եք»,-հայտարարել է Յացենյուկը:
Իր հերթին Ազարովը այդ կուսակցության նկատմամբ մեղադրանքներով է հանդես եկել ու հայտարարել, որ այն մեղավոր է Ռուսաստանի ու ԱՀԿ հետ ոչ շահավետ գործարքներ կնքելու համար: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:





























